Որոնել
Արխիվ
05.12.2019  21:56

Կոնտեն պատմել է, որ կարող էր գլխավորել «Ռոման»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատմել է, որ կարող էր գլխավորել «Ռոման» մինչև միլանյան ակումբից առաջարկ ստանալը։

«Տոտիի հետ վաղուց ընկերներ ենք։ Նա ինձ բացատրել է իրավիճակն ու պատմել հռոմեացիների հնարավորությունների մասին։ Ես հանգիստ գնահատեցի իրավիճակն ու հասկացա, որ այժմ ժամանակը չէ․․․

Այդ ժամանակ «Ինտերից» կամ այլ ակումբներից առաջարկներ չունեի։ Այնուամենայնիվ, ես որոշեցի հարգանքով մերժել նրանց առաջարկը։

Գիտեմ, որ «Ռոման» մեծ ակումբ է, բայց այդ պահին չցանկացա մարզել թիմը։ Միգուցե՝ ապագայում․․․»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Հավելենք, որ Ա սերիայի 14-րդ տուրից հետո «Ինտերը» 37 միավորով առաջատարն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000