Որոնել
Արխիվ
05.12.2019  19:56

«Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեին, հաղորդում է El Desmarque-ն։

Աղբյուրը տեղեկացնում է, որ «քաղաքայինների» նորկայացուցիչներն արդեն հանդիպել են 22-ամյա խաղացողի գործակալի հետ։

Հարձակվողին ցանկանում են գնել նաև ՊՍԺ-ն և «Չելսին»։ Նրա տրանսֆերային արժեքն է 100 մլն եվրո։ 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի խաղացողը «Բարսելոնա» է տեղափոխվել 2017 թվականին։ Նրա տրանսֆերի համար Դորտմունդի «Բորուսիային» վճարվել է 125 մլն եվրո։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000