Որոնել
Արխիվ
05.12.2019  17:27

Ընտանեկան պատճառ, պայմանագրի խզում և նորի չառաջարկում. 6 ֆուտբոլիստ հեռացավ «Գանձասարից»

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Վարդան Արզոյանի, Մարտին Գրիգորյանի, Գագիկ Մաղաքյանի և Ստեֆան Աջումանիի հետ։

Ալեքսանդր Հովհաննիսյանի հետ պայմանագիրը չի երկարաձգվել, իսկ Գևորգ Օհանյանն էլ չի շարունակի խաղալ «Գանձասար-Կապանում»՝ ընտանեկան դրդապատճառներով, հայտնում է «արջերի» պաշտոնական կայքը:

««Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում բոլոր ֆուտբոլիստներին դրսևորած եռանդի ու անմնացորդ նվիրումի համար և հաջողություն մաղթում կարիերայի հետագա ընթացքում»,- գրված է հայտարարությունում։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000