Որոնել
Արխիվ
05.12.2019  16:34

Եվս 2 ֆուտբոլիստներ հեռացան «Ուրարտուից»

«Ուրարտուն» հայտարարել է թիմից հեռացող երկու ֆուտբոլիստների մասին: Փոխադարձ համաձայնությամբ խզվել են Միլոշ Նիկոլիչի և Ադամու Աբդուլահիի  հետ աշխատանքային պայմանագրերը:

Սերբ պաշտպանը «Ուրարտուի» կազմը համալրել է 2019 թվականի հուլիսից: Այս ընթացքում նա անցկացրել է 11 խաղ, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Նիգերիացի ֆուտբոլիստը «Ուրարտուին» միացել է 2018 թվականից: Այս ընթացքում նա անցկացրել է 21 խաղ, դարձել 1 գոլի հեղինակ:

Ավելի վաղ երևանցիները հրաժեշտ  տվեցին նաև Իգոր Ստանոյևիչին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000