Որոնել
Արխիվ
05.12.2019  13:20

Տիգրան Բարսեղյանը Ղազախտանի առաջնությունում ամենաշատ խաբքեր կատարած ֆուտբոլիստն է

Հայատսանի հավաքականի ու «Կայսարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը դարձել է Ղազախստանի ավարտված առաջնությունում կատարած խաբքերի առաջատարը:

KazFootball.kz-ն տեղեկացնում է, որ InStat վիճակագրական կայքի ներկայացրած տվյալներով` հայ վինգերը  288 անգամ խաբքի է գնացել, որոնցից 144-ը հաջողված են եղել (ուղիղ 50 տոկոս):

26-ամյա ֆուտբոլիստը զգալիորեն առաջ է անցել առաջնության լավագույն խաղացող ճանաչված Մարին Տոմասովից («Աստանա»), ով 256 փորձից 121-ն է հաջող ավարտել:

Լավագույն հնգյակը հետևյալ տեսքն ունի.

1. Տիգրան Բարսեղյան («Կայսար») – 288 փորձ, 144 հաջող

2. Մարին Տոմասով («Աստանա») – 256 փորձ, 121 հաջող

3. Ասլանբեկ Կակիմով («Ակտոբե») – 220 փորձ, 95 հաջող

4. Դանիլո Ալմեյդա («Օկժետպես») – 183 փորձ, 92 հաջող

5. Էլիվելտո («Տարազ») – 176 փորձ, 87 հաջող


Հիշեցնենք, որ Բարսեղյանը նաև հայտնվել է առաջնության լավագույն ֆուտբոլիստների եռյակում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000