Որոնել
Արխիվ
05.12.2019  12:57

Հայաստանի հավաքականը` Ազգերի լիգայի չորրորդ զամբյուղում. հայտնի է 3 թիմ, որոնց հետ չենք մրցի

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի 2020-2021թթ. մրցաշրջանի վիճակահանության համար նախատեսված թիմերի զամբյուղները:

Մրցաշարի ձևաչափի փոփոխության արդյունքում C դիվիզիոն բարձրացած Հայաստանի հավաքականը հայտնվել է չորրորդ զամբյուղում: Աբրահամ Խաշմանյանի թիմի հետ այդ զամբյուղում են ընդգրված նաև Ադրբեջանը, Ղազախստանը և Մոլդովան, ինչը նշանակում է, որ այդ թիմերի հետ Հայաստանի հավաքականը հաստատ չի մրցելու:

Խմբերը կազմվելու են յուրաքանչյուր զամբյուղից մեկական թիմ հանելու արդյունքում:

C դիվիզիոնի զամբյուղները

1-ին զամբյուղ – Հունաստան, Ալբանիա, Չեռնոգորիա, Վրաստան

2-րդ զամբյուղ – Հյուսիսային Մակեդոնիա, Կոսովո, Բելառուս, Կիպրոս

3-րդ զամբյուղ – Էստոնիա, Սլովենիա, Լիտվա, Լյուսքեմբուրգ

4-րդ զամբյուղՀԱՅԱՍՏԱՆ, Ադրբեջան, Ղազախստան, Մոլդովա


Վիճակահանությունը կայանալու է 2020 թվականի մարտի 3-ին` Ամստերդամում:

Բոլոր դիվիզիոնների զամբյուղներին կարող եք ծանոթանալ այստեղ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000