Որոնել
Արխիվ
28.11.2019  11:49

Ինչպես ընտանեկան արձակուրդը կարող է ազդել Տիգրան Բարսեղյանի տրանսֆերի վրա

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը Gazzetta.gr-ի հետ զրույցում պատասխանել է հունական ԱԵԿ տեղափոխվելու հնարավորության մասին հարցին:

«Չգիտեմ` արդյոք կկայանա իմ տեղափոխությունն ԱԵԿ: Այս պահին պատկերացում չունեմ, թե որ թիմում եմ շարունակելու կարիերաս:

Կարող եմ ասել, որ շատ եմ սիրում Աթենքը և Սալոնիկին: Ընտանիքիս հետ հաճախ եմ լինում այդ քաղաքներում: Վատ չէր լինի խաղալ Հունաստանում: Արդյո՞ք դա տեղի կունենա` ցույց կտա ժամանակը»,- ասել է 26-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Բարսեղյանի պայմանագրի ժամկետը ղազախական «Կայսարի» հետ սպառվել է և նա ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000