Որոնել
Արխիվ
23.11.2019  01:37

Դորտմունդի «Բորուսիան» հետ բերեց 3 գոլի տարբերությունը հետնապահի դեմ խաղում (VIDEO)

Բունդեսլիգայի 12-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկում» ընդունեց «Պադերբորնին» ու ոչ-ոքի կորզեց (3-3):

5-րդ րոպեին Շտրելի Մամբան առաջ մղեց հյուրերին, 37-րդ րոպեին դուբլ ձևակերպեց, իսկ Գերիտ Հոլտմանը 43-րդ րոպեին հաշիվը դարձրեց խոշոր։ Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը հավաքվեցին և կարողացան հետ բերել կորցրածը։ 47-րդ րոպեին Ջեյդոն Սանչոն կրճատեց հաշվի տարբերությունը, 84-րդ րոպեին Ակսել Վիտցելը հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի, իսկ ավելացված 2-րդ րոպեին Մարկո Ռոյսը միավոր փրկեց իր թիմի համար։

Այսպիսով, «Բորուսիան» վաստակեց 20 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Պադերբորնը» 5 միավորով վերջին՝ 18-րդ տեղում է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000