Որոնել
Արխիվ
23.11.2019  01:08

Իկարդին փայլուն ցուցանիշի հասավ ՊՍԺ-ում

Ֆրանսիայի Լիգա 1-ի 14-րդ տուրում ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին գրավեց «Լիլի» դարպասը (առաջին կեսից հետո՝ 2-0)։

Այդպիսով, արգենտինացին խփեց իր 10-րդ գոլը ֆրանսիական ակումբի վերջին 9 խաղերում։

Ավելի վաղ նա առաջնությունում գրավել է «Անժեի», «Նիցցայի», «Բրեստի» դարպասները և դուբլ ձևակերպել «Մարսելի» դարպասը։ Չեմպիոնների լիգայի խբային փուլի 2 խաղում նա 3 գոլ է հեղինակել՝ դուբլ ձևակերպելով «Բրյուգեի» դարպասը և մեկ գոլ խփելով «Գալաթասարային»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ՊՍԺ-ն մտադիր է գնել թիմում վարձավճարով հանդես եկող Իկարդիին պայմանագրում նշված 65 մլն եվրոյով։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000