Որոնել
Արխիվ
22.11.2019  14:09

Երևանի «Լոկոմոտիվից» հանված միավորները վերադարձվեցին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեի նիստի ժամանակ որոշվել է հետ վերադարձնել Առաջին խմբում «Լոկոմոտիվից» հանված երեք միավորը: ԿԿ-ն հետևյալ բացատրությունն է գրել.

«Սույն թվականի օգոստոսի 13-ին կայացած ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի 2019/20 մրցաշրջանի առաջնության «Վան»-«Լոկոմոտիվ» հանդիպմանը զգուշացվել է «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Օլեգ Լուցենկոն, սակայն տվյալ հանդիպման մրցավար Արթուր Սաֆարյանը հետխաղյա արձանագրությունը լրացնելիս սխալմամբ արձանագրության մեջ նշել է մեկ այլ ֆուտբոլիստի ՀՖՖ գրանցման համար՝ N33519, որը ֆուտբոլիստ Եվգենիյ Գրիգորիուսի ՀՖՖ գրանցման համարն է: Արդյունքում տեղի է ունեցել սխալ հաշվարկ:

ՈՐՈՇՎԵՑ` Կարգապահական և Էթիկայի կոմիտեի N19-20-14 նիստի կետ 11-ի որոշումը չեղյալ համարել։ «Արարատ-Արմենիա-2»-«Լոկոմոտիվ» հանդիպման (1:3) հաշիվը վերականգնել և վաստակած 3 միավորը գրանցել «Լոկոմոտիվ» թիմի օգտին»։

Այսպիսով, «Լոկոմոտիվը» 34 միավորով վերադարձավ երկրորդ տեղ և երեք միավորով է հետ մնում «Վեսթ Արմենիայից», որը մեկ հանդիպում շատ է անցկարցել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000