Խայտառակության շարունակությունը. Հայաստանի Մ21 հավաքականը 6 գոլ ընդունեց
Իտալիայից (VIDEO)
Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլում Հայաստանի Մ21 հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Իտալիայի հասակակիցների հետ ու զիջեց 0-6 հաշվով։
15 և 41-րդ րոպեներին աչքի ընկավ Մոյզե Քինը՝ իր հաշվին դուբլ գրանցելով, 25-րդ րոպեին աչքի ընկավ Անդրեա Պինամոնտին, 53-րդ րոպեին Նիկոլո Ձանելատոն նույնպես գոլ խփեց, 57-րդ րոպեին Ջանլուկա Սկամական խփեց իր թիմի 5-րդ գոլը, իսկ 66-րդ րոպեին Դավիդե Բետելան ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը։
Այսպիսով, Իտալիան 13 միավորով խմբում երկրորդն է՝ Իռլանդիային զիջելով 3 միավորով, իսկ Հայաստանը 6 խաղից հետո 3 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղում է։