Մկրտչյան. «ԱԱԾ-ն բացահայտել է պայմանավորված խաղերի հսկայական սխեմա, որը
Վանեցյանը չէր բացահայտում»
ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը խոսել է վերջին շրջանում Հայաստանում պայմանավորված խաղերի անցկացման մասին։
«Մտահոգիչ է, որ հայկական ֆուտբոլում պայմանավորված խաղեր են եղել, որոնք չեն բացահայտվել։ Եղել են հարյուրավոր միլիոն դոլարների չարաշահումներ։ Արթուր Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրեն։
Այժմ ԱԱԾ-ն բացահայտել է պայմանավորված խաղերի հսկայական սխեմա, որը չի բացահայտվել անցած 1,5 տարվա ընթացքում»,- Մկրտչյանի խոսքերն է մեջբերում 24TV-ն։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը վերջերս ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։