Որոնել
Արխիվ
19.11.2019  12:38

Ժորժինյոն` Հայաստանի հավաքականի խաղում 11-մետրանոցի մասին. «Չեմ կարող հայտնել իմ գաղտնիքները»

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն մեկնաբանել է Հայաստանի ընտրանու նկատմամբ Եվրո-2020-ի ընտրական փուլում տոնած ջախջախիչ հաղթանակը (9:1): «Չելսիի» ֆուտբոլիստը նաև խոսել 11-մետրանոց հարվածի մասին, որը նա հերթական անգամ իրացրել է իր հատուկ ոճով` թույլ հարվածով ու դարպասապահին ապակողմնորոշելով:

«Միգուցե, այս Իտալիայի խաղում մի փոքր Բրազիլիայի ոճ կա: Մենք հարձակվողական մոտեցում ունենք, դրական ենք տրամադրված: Կարող էինք մեզ զսպել, բայց նույնիսկ մեր մրցակցին հարգելով հանդերձ ուզում էինք ուրախացնել մարզադաշտ եկած երկրպագուներին:

Չեմ կարող հայտնել իմ 11-մետրանոցի գաղտնիքը: Դրա համար հարկավոր է սովորել և ուշադիր լինել: Ամենակարևորն այն է, որ նման հարվածները ստացվում են, գոհ եմ, որ կրկին գոլ խփեցի, ինչպես նաև հիասքանչ հաղթանակի հասանք: Սա մեր թիմի ծանր աշխատանքի արդյունքն է»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Rai Sport-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000