Որոնել
Արխիվ
19.11.2019  13:01

Մանչինի. «Ցավում եմ Հայաստանի հավաքականի մարզչի համար»

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Հայաստանի ընտրանու նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակը և խոսել Աբրահամ Խաշմանյանի մասին:

«Ամեն ինչից առավել ցավում եմ Հայաստանի հավաքականի մարզչի համար: Լսեցի, թե նա ինչ է ասել, և շատ եմ ցավում:

Սա խաղ էր, որում մենք հիանալի հանդես եկանք: Կազմում կատարված փոփոխությունները ցույց տվեցին, որ պահեստային խաղացողները նույնպես շատ որակյալ են: Անընդհատ շարունակել գոլեր խփելը` դրական նշան է:

Ուրախ ենք, որ խմբում հաղթեցինք բոլոր 10 հանդիպումները: Շատ դժվար է նման ցուցանիշի հասնել»,- 54-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում football-italia.net-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000