Որոնել
Արխիվ
19.11.2019  01:41

Պատմական հակառեկորդ. Իտալիան «ոչնչացրեց» Հայաստանի հավաքականին (VIDEO)

Եվրո-2020-ի J  խմբի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Պալերմոյում հյուրընկալվեց Իտալիային և պարտվեց 1-9 հաշվով։

Չիրո Իմոբիլեն 8 և 33-րդ րոպեներին աչքի ընկավ՝ դուբլ ձևակերպելով, 9 և 64-րդ րոպեներին գոլ խփեց Նիկոլո Ձանիոլոն՝ հետ չմնալով ավագ հայրենակցից, 29-րդ րոպեին աչքի ընկավ Նիկոլո Բարելան, 72-րդ րոպեին՝ Ալեսիո Ռոմանյոլին, 75-րդ րոպեին 11 մետրանոցը հաջող իրացրեց Ժորժինյոն, 78-րդ րոպեին մեր դարպասը գրավեց Ռիկարդո Օրսոլինին, 81-րդ րոպեին՝ Ֆեդերիկո Կյեզան։ Մեր միակ գոլը 79-րդ րոպեին հեղինակեց Էդգար Բաբայանը՝ փայլուն հարված կատարելով։

Այսպիսով, Հայաստանի ընտրանին պատմության մեջ առաջին անգամ մեկ խաղում բաց թողեց 9 գնդակ։ Մեր ընտրանին խմբում գրավեց նախավերջին՝ 5-րդ տեղը վաստակած 10 միավորով։ Իտալիան և Ֆինլանդիան Եվրո-2020-ի ուղեգիր նվաճեցին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000