Որոնել
Արխիվ
18.11.2019  14:48

Տիգրան Բարսեղյանի տրանսֆերն առաջարկել են հունական ակումբին. այն դրական արձագանք է ունեցել

Ինչպես հայտնում են հունական լրատվամիջոցները, Հայաստանի հավաքականի ու «Կայսարի» հարձակովող Տիգրան Բարսեղյանը կարող է կարիերան շարունակել Աթենքի ԱԵԿ-ում:  26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն առաջարկվել է հունական ակումբին, որի տնօրեն Իլյա Իվիչը դրական է արձագանքել նրա թեկնածությանը:

Հույներին տպավորել է Հայաստանի հավաքականի կազմում Տիգրանի ցուցադրած խաղը Երևանում կայացած Հուանստանի դեմ մրցավեճում (0:1): Բարսեղյանի թեկնածությունը ԱԵԿ-ին առաջարկած գործակալը շատ լավ հարաբերությունների մեջ է այդ ակումբի ու Իվիչի հետ: Վերջինս որոշել է Տիգրանին ընդգրկել տրանսֆերային նպատակների ցանկում:

Հիշեցնենք, որ Ղազախստանի ավարտված առաջնությունում Բարսեղյանն ընդգրկվել է լավագույն ֆուտբոլիստիների եռյակում: Նա 12 գոլ է խփել:

Հունաստանի Սուպերլիգայի 10 տուրերից հետո ԱԵԿ-ը 17 միավորով երրորդ տեղում է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000