Որոնել
Արխիվ
17.11.2019  22:03

Բոնուչի. «Հարգում եմ հայ ժողովրդին. Կարապետյանի հետ պայքարում սիմուլյացիայի չեմ դիմել»

Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին տուրում նոյեմբերի 18-ին Հայաստանի ագային հավաքականը Պալերմոյում կհյուրընկալվի Իտալիայի ընտրանուն։ 

Խաղից առաջ իր մեկնաբանությունն է տվել իտալացիների կենտրոնական պաշտպանը՝ Լեոնարդո Բոնուչին։

Նա խոսել է այս հավաքականների միջև առաջին խաղի մասին, երբ օդային պայքարում բախվեց Ալեքսանդր Կարապետյանի հետ, ինչից հտո Լեոնարդոն ընկավ խոտածածկին ու փակեց դեմքը։ Մրցավարը մտածեց, որ Կարապետյանն արմունկով հարված է հասցրել և ցույց տվեց երկրորդ դեղին քարտը՝ հեռացնելով հայ հարձակվողին դաշտից։

«Ինչպես արդեն նշել եմ՝ ես սիմուլյացիայի չեմ դիմել այդ դրվագում։ Դրանից 4 օր առաջ ես արդեն աչքիս հարված ստացել էի և բնազդապար կատարեցի այդ գործողությունը։ Իհարկե, երբ դու դաշտում ես՝ երբեք չես մտածում, որ մրցակիցդ արդեն մեկ դեղին քարտ ստացել է։ Երբեք նման բան չեմ արել ու չեմ անի։ Շատերն են այդ մասին խոսում, բայց երբեք քննադատությունից ու իմ հասցեին հնչած այլ խոսքերից չեմ վախեցել։ Շատ եմ հարգում հայերին և գիտենք, որ ստիպված ենք կռվել՝ արդյունքի հասնելու համար»,- Բոնուչիի խոսքերն է մեջբերում gazzetta.it-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000