Որոնել
Արխիվ
16.11.2019  22:32

Ալեքսանդր Գրիգորյան. «Վստահ եմ, որ այդ հաջողության գաղտնիքը ես եմ»

«Տամբովի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Matctv.ru-ի հետ հարցազրույցում խոսել է իր հրաժարականի մասին:

- Պատմեք, թե ինչպես որոշեցիք հեռանալ «Տամբովից»: Չե՞ք զգում, որ շտապեցիք:

- Եթե նկատի ունեք, որ իմ հեռանալուց հետո թիմը 3 անընդմեջ հաղթանակ է տարել, ես դրան ուշադրություն չեմ դարձնում: Հենց ես եմ կազմավորել այդ թիմը, նրա խաղը կառուցել: Բնականաբար, իմ շտաբի ու ակումբի ղեկավարության աջակցությամբ: Հիմարություն է կարծել, որ պաշտպանությունում ու հարձակման գծում տակտիկական հասունություն չունեցող թիմը, որը նաև լավ ֆունկցիոնալ վիճակում էր և հոգեբանորեն պատրաստված, կարող էր հանկարծ սկսել միավորներ հավաքել: Բացարձակ վստահ եմ, որ այդ հաջողության գաղտնիքը ես եմ: Եթե թիմը սկսեր միավորներ հավաքել ոչ թե անմիջապես, այլ մեկ ամիս հետո, դա այլ հարց կլիներ:

- Չե՞ք զղջում, որ հեռացաք:

- Ոչ մի գրամ: Ամեն ինչ կշռադատեցի ու հեռացա: Չեմ կարող ասել, թե ինչ հիմքեր կային, բայց պաշտոնական վարկածով «խաղը չէր ստացվում, բախտներս չէր բերում», այդ պատճառաբանությունն ինձ ամբողջովին գոհացնող է: Ցանկանում եմ առաջ շարժվել: Դա չի նշանակում, որ ինձ ավելի հեղինակավոր ակումբ է սպասում: Բացարձակապես չի սպաում, և իզուր: Ես հանդիպել եմ Պրեմյեր լիգայի երեք թիմերի, որոնց կազմերը հավաքվել են 2 և ավելի տարում, բայց ոչ ինձնից առաջ և ոչ էլ հետո, ոչ ոք չի կարողացել խաղ կառուցի: Ֆուտբոլիստները չգիտեին, թե ինչ են խաղում: Իմ օրոք նման բան հնարավոր չէ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000