Որոնել
Արխիվ
16.11.2019  18:35

Տիտե. «Մեսսին ինձ ասաց լռիր» (VIDEO)

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Տիտեն պատմել է Լիոնել Մեսսիի հետ փոքր կոնֆլիկտի մասին, որը տեղի է ունեցել Արգենտինայի ընտրանու դեմ խաղում (0:1):

«Մրցավարին բողոքեցի, որովհետև նա պետք է Մեսսիին դեղին քարտ ցույց տար: Հարկավոր է, որ մրցավարն ուժեղ լինի, այլապես Մեսսին կուտի նրան: Նա պետք է դեղին ստանար, իսկ ես իրավունք ունեի բողոքեի:

Դրանից հետո Մեսսին ինձ ասաց լռիր: Ես էլ նրան ասացի դու լռիր: Միայն այդքանը»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում globoesporte.com-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հարձակվողը դարձել է հաղթական գոլի հեղինակ: Նա հավաքականի կազմում առաջին անգամ էր խաղում 3-ամսյա որակազրկումից հետո, որը ստացել էր այդ թիմերի միջև Կոպա Ամերիկայի խաղից հետո: Այդ ժամանակ աշխարհի ապագա լավագույն ֆուտբոլիստը ԿՈՆՄԵԲՈԼ-ին մեղադրել էր Բրազիլիայի օգտին կոռուպցիայի  մեջ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000