Որոնել
Արխիվ
16.11.2019  23:12

Ազար եղբայրները տապալեցին Ռուսաստանի հավաքականին (VIDEO)

Սանկտ-Պետերբուրգում կայացավ Եվրո-2020-ի ընտրական փուլի Ռուսաստան – Բելգիա հանդիպումը: Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմը հաղթանակի հասավ 4:1 հաշվով:

Առաջին կեսում Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրները գործանականում որոշեցին հաղթողի հարցը` խփելով երեք գոլ: Դա արեցի Ազար եղբայրները: Սկզբում Թորգանն անհատական անցումով բացեց հաշիվը, այնուհետև դուբլ ձևակերպեց Էդենը: Նրան գոլային փոխանցումներ կատարեցին Ռոմելու Լուկակուն ու Կևին դե Բրյունեն:

Երկրորդ կեսում աչքի ընկավ նաև Լուկակուն, իսկ տանտերերից հեղինակության գոլ խփեց Գեորգի Ջիկիան:

Այսպիսով, Բելգիան վաստակեց 27 միավոր և ապահովեց I խմբի առաջին տեղը: Ստանիսլավ Չերչեսովի թիմն ունի 21 միավոր ու մնալու երկրորդ տեղում:

Խմբի մյուս հանդիպումներում Շոտլանդիան հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է Կիպրոսին, իսկ Ղազախստանը 3:1 հաշվով` Սան-Մարինոյին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000