Որոնել
Արխիվ
16.11.2019  01:58

Մեր մրցակցիները. Իտալիան և Ֆինլանդիան հաղթեցին՝ ապահովելով տեղը Եվրո-2020-ում (VIDEO)

Եվրո-2020-ի J խմբի նախավերջին տուրում կայացան ևս 2 հանդիպումներ։

Ֆինլանդիայի հավաքականը տանը 3-0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին։ 

Յասե Տուոմինենը 21-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ 64 և 75-րդ րոպեներին աչքի ընկավ Տեմու Պուկին՝ իր հաշվին դուբլ գրանցելով։

Խմբի մյուս խաղում Իտալիան նույն՝ 3-0 հաշվով հյուրընկալվելիս հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային։

21-րդ րոպեին Ֆրանչեսկո Արերբին բացեց հաշիվը, 37-րդ րոպեին Լորենցո Ինսինյեն կրկնապատկեց հաշիվը, իսկ 53-րդ րոպեին ԱՆդրեա Բելոտին հաշիվը դարձրեց խոշոր։

Այսպիսով, Իտալիան, որը արդեն ապահովել էր տեղը Եվրոյում, վաստակեց 27 միավոր և բացարձակ առաջատարն է, իսկ երկրորդ տեղով պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց Ֆինլանդիան, որն ունի 18 միավոր։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000