Որոնել
Արխիվ
16.11.2019  01:11

Համբարձումյան. «Ավագի թևկապ կրելը մեծ պատիվ է, շնորհակալ եմ վստահության համար»

Եվրո-2020-ի J խմբի նախավերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Հունաստանին ու զիջեց նվազագույն՝ 0-1 հաշվով։ 

Խաղից հետո իր մեկնաբանությունը տվեց մեր ընտրանու պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։

«Առաջին խաղակեսը լավ չսկսեցինք, բայց հետո ընկանք տեմպի մեջ և կարողացանք պահեր ստեղծել։ Մեզ երկրորդ խաղակեսում պակասում էր վերջին փոխանցումն ու գոլը։

Ամեն մարզիչ ունի իր մտահաղացումը։ Այժմ որոշված է, որ պետք է 5 պաշտպանով խաղանք։ Փորձում ենք անել հնարավորը, որպեսզի հասնենք արդյունքի՝ անկախ մարտավարությունից։

Ավագի թևկապ կրելը մեծ պատիվ է ինձ համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վստահության համար։ Դա լրացուցիչ պարտավորեցնում է։

Բոլորը տեսան, որ Հունաստանը փորձում էր ավելի կոմբինացիոն, կոմպակտ և ագրեսիվ խաղալ։ Առաջին խաղակեսում նրանք լավ էին խաղում, իսկ երկրորդում փորձեցինք ավելի բարձր դիմավորել մրցակցին և, կարծում եմ, որ ստացվեց։ Մնում էր գոլ խփեինք և ամեն ինչ լավ կլիներ»,- Համբարձումյանի խոսքերն է մեջբերում Հասմիկ Գրիգորյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000