Որոնել
Արխիվ
16.11.2019  00:55

Արտակ Գրիգորյան. «Այս Հունաստանն ավելի ուժեղ էր, քան այն, որին հաղթել ենք»

Եվրո-2020-ի J խմբի նախավերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Հունաստանին ու զիջեց նվազագույն՝ 0-1 հաշվով։ 

Խաղից հետո իր մեկնաբանությունը տվեց մեր ընտրանու կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը։

«Դժվար հանդիպում էր։ Հունաստանը շատ լավ թիմ է և մենք լավ էինք ուսումնասիրել մրցակցին։ Այսօր շատ դժվար էր, որովհետև մի շարք խաղացողներ բացակայում էին։ Չկար թիմի ավագը, Սարգիսը, Գևորգը, բայց ամեն ինչ արեցինք, պայքարեցինք։

Սկզբում էր դժվար, որովհետև թիմը մարզչի միտքը դժվար էր ըմբռնում, բայց երկրորդ խաղակեսը լավ սկսեցինք։ Մի խոսքով՝ դժվար խաղ էր։

Սա մեր վերջին տնային հանդիպումն էր և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին։ Շնորհակալ ենք, որ մինչև վերջ մեր կողքին են։ Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու։

Մարզչական անձնակազմն ինձ համար նոր չէ, որովհետև 5 տարի ճանաչում եմ նրանց։ Նրանց համար էլ է բարդ, որովհետև հավաքականն ու ակումբը տարբեր են։ Իմ վրա էլ եմ զգում, որ հավաքականից գնում եմ ակումբ՝ սարերի տարբերություն է։ Բնական է, որ մարզչի համար ավելի դժվար է։

Պետք չէ թերագնահատել մրցակցին։ Այս Հունաստանն ավելի ուժեղ էր, քան այն Հունաստանը, որին հաղթել ենք։ Նրանց խաղային ձեռագիրը լավն էր, բայց հնարավոր էր հաղթել»,- Արտակի խոսքերն է մեջբերում Հասմիկ Գրիգորյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000