Որոնել
Արխիվ
16.11.2019  00:07

Խաշմանյան. «Կարող ենք ունենալ ամուր հավաքական, բայց ժամանակ է պետք»

Եվրո-2020-ի J խմբի նախավերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Հունաստանին ու զիջեց նվազագույն՝ 0-1 հաշվով։ 

Հետխաղային մամուլի ասուլիսով հանդես եկավ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։

«Այսօր մենք շատ դժվար էինք դուրս գալիս կիսապաշտպանության գծից դեպի հարձակում։ Սա որակի խնդիր է, այդ առաջին ճշգիրտ փոխանցումը չէր ստացում։ Մրցակիցը շատ լավ էր կատարում իր աշխատանքը։ Դա է պատճառը, որ նրանք ունեին առավելություն։

Էրիկ Վարդանյանը չէր խաղում ձախ եզրում։ Մենք խաղում էինք 3 հարձակվողներով։ Ալեքսանդր Կարապետյանը կենտրոնական հարձակվող էր, իսկ Վարդանյանն ու Բարսեղյանը ենթահարձակվողներ էին։ Էրիկը խաղում էր թե կենտրոնում, թե՝ եզրում։

Մենք շատ խնդիրներ ունենք նաև երիտասարդական հավաքականում։ Չեմ կարողանում ասել, թե ինչու է այդպես, որովհետև դա տարիների խնդիր է։ Որպեսզի ուժեղանանք, պետք է վնասվածք ստացած ֆուտբոլիստները վերադառնան, ովքեր շատ մեծ ուժ են, իսկ երկրորդը՝ պետք է ամբողջ աշխարհոով հայ ֆուտբոլիստների փնտրտուքի գործընթաց լինի։ Ունենք մեկ երիտասարդ խաղացող, ում մոտ ամեն ինչ առջևում է՝ Էրիկ Վարդանյանը։ Պետրոս Ավետիսյանին չեմ համարում երիտասարդ խաղացող, որովհետև արդեն 24 տարեկան է։

Պետք է հասկանանք, թե ինչ խնդիր է դրվելու, ինչ ենք անելու։ Մենք կարող ենք ունենալ ամուր հավաքական, որը դաշտ դուրս կգա ու կպայքարի ցանկացածի հետ։ Երբեք չեմ ասի, որ վաղը կունենանք հզոր հավաքական և կհասնենք մեծ հաջողությունների, որովհետև դա իրատեսական չէ։ Լավ գիտենք, որ դրա համար ժամանակ է պետք։ Այսօր տեսա, որ 4 օրվա իմ աշխատանքը հասել է ֆուտբոլիստներին։

Էդգար Բաբայանի հետ հույսեր կապում եմ։ Մենք սակավաթիվ ֆուտբոլիստներ ունենք և չենք կարող նրանց աչքաթող անել։ Այսօր նա դաշտ դուրս չեկավ, որովհետև այդ դիրքում փոխարինման մտավ Սարկիսովը։ Կենտրոնում խնդիրներ ունենք, բայց Բաբայանը այդ դիրքի խաղացող չէ։ Դա է պատճառը, որ Պետրոս Ավետիսյանը մտավ դաշտ»,- Խաշմանյանի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

Ասուլիսի առաջին հատվածը՝ ԱՅՍՏԵՂ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000