Որոնել
Արխիվ
15.11.2019  23:45

Խաշմանյան. «Չեմ կարծում, որ պաշտպանական մարտավարություն էինք ընտրել. զիջեցինք որակով»

Եվրո-2020-ի J խմբի նախավերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Հունաստանին ու զիջեց նվազագույն՝ 0-1 հաշվով։ 

Հետխաղային մամուլի ասուլիսով հանդես եկավ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։

«Տղաներն արեցին, այն, ինչ կարողացան։ Նրանք առավելագույնս նվիրվեցին, բայց որակական առումով զիջեցինք։ Նշել էի, որ ուսումնասիրել ենք հույների խաղը և շատ լավ կարծիք ունեինք նրանց մասին։ Այսօր տեսանք, որ ունեն լավ պատրաստված, կազմակերպված հավաքական։ Մրցակիցն առավելություն ուներ և օբյեկտիվ էր նրանց հաղթանակը։

Չեմ կարծում, որ ընտրել էինք պաշտպանական մարտավարություն։ Փորձում էինք առավելագույնս կազմակերպված խաղալ պաշտպանությունում՝ փակելով բոլոր գոտիները։ Մտադիր էինք արագ գրոհների շնորհիվ վտանգ ստեղծել առաջին կեսում։ Երկրորդ կեսում, հաշվից ելնելով, մրցակիցը մեզ զիջեց տարածությունները։ Փորձում էինք բալանսավորված խաղալ։ Մրցակիցը ստեղծեց շատ պահեր ոչ միայն առաջին, այլ նաև երկրորդ խաղակեսում։ Այսօր արեցինք այն, ինչն ի վիճակի էր անել տվյալ կազմն առաջատարների բացակայության պայմաններում։

Ցանկացած պարտության դեպքում չկա արդարացում, բայց մենք փորձում ենք ամեն ինչ ռեալ գնահատել։ Էստեղ արդարանալու խնդիր չեմ տեսնում։ Միգուցե, նաև նպատակահարմար էր շուտ հրաժարվել 5 պաշտպաններով խաղից, բայց բոլորս էլ գիտնք, թե այսօր ինչ կազմ ունենք մեր ձեռքում։ 

Էրիկն այսօր հիմնական կազմում էր, իսկ Պետրոսը մասնակցեց 10-12 րոպե, բայց նրանց ժամանակ է պետք ազգային հավաքականում ամրապնդվելու համար ու էֆեկտիվ լինել դաշտում»,- Խաշմանյանի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000