Որոնել
Արխիվ
15.11.2019  13:16

Մրցաշրջանի գլխավոր բացահայտման տրանսֆերի ֆավորիտը «Մանչեսթեր Յունայթեդն» է

«Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվող Էրլիգ Հոլանդի տրանսֆերի համար պայքարում գլխավոր ֆավորիտը «Մանչեսթեր Յունայթեդն» է:

Նորվեգացու տրանսֆերում հատկապես հետաքրքրված է նրա հայրենակից, «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը: Նա անգլիական ակուբին խնդրել է ձեռք բերել 19-ամյա հարձակվողին, վստահեցնում է Dagbladet-ը:

Բանակցությունները դժվար են լինելու, որովհետև ավստրիական ակումբը Հոլանդի համար 90-100 միլիոն եվրո է պահանջում:

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 18 խաղում 26 գոլ է խփել, որոնցից 7-ը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000