Որոնել
Արխիվ
15.11.2019  12:06

Վերներ. «Այս պահին Լևանդովսկին Մեսսիի ու Ռոնալդուի մակարդակում է»

«ՌԲ Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերները կարծիք է հայտնել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասին:

«Դժվար է դառնալ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուն, երբ մրցակցում ես Լևանդովսկու հետ: Դու երկու գոլ ես խփում «Հերտային», իսկ երեկոյան տեսնում ես, թե ինչպես է նա դուբլ ձևակերպում «Բորուսսիայի» պես թիմի դարպասը: Իսկ մինչև այդ արդեն 3-4 գոլով հետ էիր նրանից:

Միգուցե, հիմա նա աշխարհի 1-2 լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նման մակարդակում Մեսսին ու Ռոնալդուն են»,- գերմանացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Ընթացիկ մրցաշրջանում լեհ հարձակվողը 18 խաղում 23 գոլ է խփել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000