«Լոռիի» երկրպագուները վիրավորել են մրցավարին. տուգանվել է նրանց ակումբը և
մրցակիցը
Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի նիստը, որի ժամանակ 3 որոշում է կայացվել «Նոա» – «Լոռի» խաղի (3:1) վերաբերյալ:
Արձանագրությունում նշված է.
««Լոռի ՖԱ» թիմի երկրպագուների կողմից մրցավարի հասցեին անպարկեշտ արտահայտություն հնչեցնելու համար, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն` Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ ակումբին տուգանել 50 000 ՀՀ դրամ:
Նույն միջադեպի պատճառով 30 000 դրամով տուգանվել է «Նոան»` որպես տանտեր:
Բացի այդ, նշված է, որ «խաղի 73-րդ րոպեի սահմաններում «Լոռի ՖԱ» թիմի երկրպագուների կողմից հանդիպման մրցավար Հենրիկ Նալբանդյանի հասցեին հնչած անպարկեշտ արտահայտությանը VIP օթյակից հնչեց սթափվելու կոչ, որը պատճառ հանդիսացավ երկու թիմերի պաշտոնյաների միջև հրմշտոցի: Կոնֆլիկտը, սակայն, պահնորդների և ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ հարթվեց»:
Այդ միջադեպի համար նույնպես ԿԿ-ն տուգանել է «Նոային»` 30 000 դրամով: