Որոնել
Արխիվ
15.11.2019  11:26

TotoGaming-ը՝ Ֆուտբոլի սիրողական լիգայի գլխավոր հովանավոր

Ֆուտբոլի սիրողական լիգան (AFL) երկար պատմություն չունի, բայց արդեն հասցրել է գրանցել նշանակալից հաջողություններ տարբեր երկրներում:

Առաջին անգամ լիգան կազմակերպվել է 2008 թվականին Ռուսաստանում։ Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել ֆուտբոլասերների շրջանում և հետագա տարիների ընթացքում զգալիորեն ընդլայնել իր աշխարհագրությունը: Այսօրվա դրությամբ առաջնությունն անցկացվում է 5 երկրների շուրջ 22 քաղաքներում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Բելառուսում և Հայաստանում։

AFL–ի անցկացման ձևաչափը տարբեր երկրներում տարբեր է: Ռուսաստանում, Բելառուսում և Ուկրաինայում, օրինակ, խաղերին մասնակցում են  նաև կանայք և երեխաներ, մինչդեռ Հայաստանում դեռ խաղում են միայն տղամարդիկ` 8×8 ձևաչափով։

Մասնակից թիմերի քանակով սիրողական լիգայում առաջատարը Մոսկվան է` շուրջ 350 թիմ։ Կիևը ներկայացված է 84 թիմով, իսկ Մինսկում այդ թիվն արդեն հասել է 60-ի։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկրում ևս Ֆուտբոլի սիրողական լիգան լայն տարածում ունի։ Բավական է նշել, որ անդրանիկ առաջնությանը` InterCup-ի խաղարկությանը, մասնակցության հայտ է ներկայացրել 16 թիմ։ Հետագա 4 խաղարկությունները նույնպես ակտիվ անցան. La Liga–ի, Seria A–ի, Bundesliga–ի և APL–ի առաջնություններին ընդհանուր առմամբ մասնակցեց 36 թիմ։

TotoGaming ընկերությունը, ողջունելով այս նախաձեռնությունը, ցանկություն հայտնեց նպաստել Հայաստանում սիրողական ֆուտբոլի զարգացմանն ու առաջընթացին և համագործակցություն հաստատեց լիգայի հետ։ Հայաստանի AFL–ի և TotoGaming-ի համագործակցության մեկնարկը կտրվի WinterCup մրցաշարով, որին մասնակցելու հայտ է ներկայացրել 40 թիմ։ Մրցաշրջանի ավարտին հաղթող թիմը TotoGaming-ի աջակցությամբ կուղևորվի մասնակցելու AFL միջազգային չեմպիոնների մրցաշարին։

Հավատարիմ մնալով ավանդույթներին՝ TotoGaming–ը միշտ ձգտում է լինել այնտեղ, որտեղ կա սպորտ և առողջ մրցակցություն՝ լինի դա ֆուտբոլ, թե մարաթոն, պրոֆեսիոնալ լիգա, թե սիրողական առաջնություն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000