Որոնել
Արխիվ
14.11.2019  18:56

Ջոն վանտ Սխիպ. «Հայաստանի հավաքականը անհատապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ ունի, պետք է զգուշանանք»

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայատանի ազգային հավաքականը նոյեմբերի 15-ին տնային հանդիպում կանցկացնի Հունաստանի հետ։

Նախախաղային մամուլի ասուլիսով հանդես է եկել հույների գլխավոր մարզիչ Ջոն վանտ Սխիպը։

«Մեր մոտիվացիան շատ բարձր է։ Միգուցե, չենք խաղում միավորների համար, բայց կարևոր է, թե ինչպիսի խաղ ենք ցուցադրում։ Ցանկանում ենք ցույց տալ, որ մեկս մյուսի համար ենք խաղում։ Մտադիր ենք լավ հանդիպում անցկացնել և ապացուցել, որ հետագայի պլաններ ունենք։ 

Հայաստանի հավաքականի մարզիչը նոր է և, միգուցե, ունի նոր մարտավարություն։ Պետք է շատ ուշադիր լինենք և հարգանքով մոտենանք մրցակցին։ Գիտենք, որ Հայաստանի հավաքականն ունի շատ վտանգավոր խաղացողներ։ Հետաքրքիր հանդիպում է սպասվում և պետք է փորձենք արդյունքի հասնել։

Արդեն ասվել էր, որ Սոկրատիսը առաջիկա խաղերում չի հրավիրվի հավաքական։ Հետևում ենք նոր ֆուտբոլիստներին և գոհ ենք որոշների խաղից։  Ձգտումը միշտ էլ շատ կարևոր է։ Ցանկանում ենք ղեկավարել խաղը, որպեսզի հասնենք հաջողության։

Մխիթարյանը բացակայում է, բայց Հայաստանի ընտրանու ամբողջ թիմն է շատ լավը։ Կարծում եմ՝ նրանք ապացուցելու բան ունեն նոր մարզչին և նպատակ ունեն ցուցադրել իրենց ձգտումը։ Կան անհատապես լավ պատրաստված խաղացողներ, բայց չեմ ցանկանում կենտրոնանալ այդ ամենի վրա։ Ցանկանում ենք կենտրոնանալ մեր խաղի վրա, իհարկե, նաև հարմարվելով Հայաստանի հավաքականի խաղին»,- ասել է հույների մարզիչը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000