Որոնել
Արխիվ
13.11.2019  14:27

Որքա՞ն է «Սոչին» վճարել Էրիկ Վարդանյանի տեղափոխության համար. Transfermarkt-ը նշել է թիվը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը հունվարից դառնալու է «Սոչիի» ֆուտբոլիստ: «Փյունիկը» և ռուսական ակումբը պաշտոնապես հայտարարել են տրանսֆերի մասին, սակայն չեն նշել գործարքի արժեքը:

Այնուամենայնիվ, Transfermarkt.com կայքը տեղեկացնում է, որ գործարքը կազմել է կես միլիոն եվրո (500 000 €): Դա նշանակում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը Հայաստանի առաջնությունից վաճառված ամենաթանկերից մեկն է:

Վարդանյանն արդեն մի քանի օր մարզվել է «Սոչիում», իսկ այժմ գտնվում է Հայաստանի հավաքականի ճամբարում, որը նախապատրաստվում է Հունաստանի ու Իտալիայի ընտրանիների դեմ հանդիպումներին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000