Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները հրաժարվել են խաղալ նոր մարզահագուստով
Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների զգալի մասը դեմ է վերջերս փոխված մարզահագուստներն օգտագործելուն։
Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ֆուտբոլիստները հրաժարվել են հագնել մարզահագուստները Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին։ Նշվում է, որ գալիք 2 հանդիպումների ընթացքում կօգտագործվի հին մարզահագուստը։
Բացի այդ, արդեն բանակցություններ են գնում Adidas-ի հետ, որպեսզի հագուստները փոխվեն, բայց առայժմ մերժում են ստանում։ Եթե ընկերությունը չհամաձայնի փոխել դրանք՝ կխզվի պայմանագիրն Adidas-ի հետ ու համագործակցություն կձևավորվի Nike-ի հետ։