Որոնել
Արխիվ
12.11.2019  17:14

ԱՄՆ, Անթալիա, 5-աստղանի հյուրանոց. «Ալաշկերտի» ձմեռային հավաքի մանրամասները

«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հրապարակել է ակումբի ձմեռային նախապատրաստական ծրագրերը։

Հունվարի 15-30 «Ալաշկերտը» ուսումնամարզական հավաք կանցկացնի Լոս Անջելեսում, որտեղ նախատեսված են երկու ստուգողական հանդիպումներ։

Փետրվարի 6-19 ալաշկերտցիները հավաք կանցկացնեն Անթալիայում: Ստուգողական խաղերը կկայանան փետրվարի 13-ին, 16-ին և 19-ին։

Նշվում է, որ «Ալաշկերտը» կհանգրվանի Անթալիայի Bellis 5-աստղանի հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի հյուրանոցի հարակից խաղադաշտերում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000