Որոնել
Արխիվ
12.11.2019  12:51

Էրիկ Վարդանյանի ու Ալեքսանդր Կարապետյանի թիմի նոր գլխավոր մարզչի երկու ճանաչված թեկնածու կա

Ռուսաստանում վերջին օրերին ակտիվորեն քննարկում են Պրեմյեր լիգայի հետնապահ «Սոչիում» սպասվող մարզչական փոփոխությունը: Այն բանից հետո, երբ թիմը չի հաղթել 5 անընդմեջ խաղում, գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տոչիլինի պաշտոնանկությունը ժամանակի հարց է թվում:

Երեկ Betting Insider-ը տեղեկացրեց, որ ռուսական ակումբը այդ պաշտոնն առաջարկել է «Ռուբինի» ու «Ռոստովի» հեղինակավոր նախկին մարզիչ Կուրբան Բերդիևին: Վերջինս լավ հարաբերությունների մեջ է «Սոչիի» սեփականատեր Բորիս Ռոտենբերգի հետ:

Այնուամենայնիվ, այսօր Матч ТВ-ի հայ մեկնաբան ու ինսայդեր Նոբել Առուստամյանը Տելեգրամի իր էջում գրեց, որ գլխավոր մարզչի այլ թեկնածու կա.

«Իմ տեղեկությամբ` Տոչիլինը իր պաշտոնը կարող է պահպանել մինչև նվազագույնը տարվա վերջ: Միաժամանակ նաև այլ թեկնածուներ են դիտարկվում: Կուրբան Բերդիևի թեկնածությունը կա, բայց կոնկրետ ոչինչ չի քննարկվել:

Ավելի իրական տարբերակ է Դան Պետրեսկուն, ում թեկնածությունն ակտիվորեն առաջարկում են «Սոչիի» ղեկավարներին: Ռումինացին արդեն աշխատել է Ռուսաստանի հարավում` «Կուբանում», իսկ «Դինամոն» մարզել է, երբ ղեկավարների թվում նույն Ռոտերբերգն էր»:

Նշենք, որ չնայած «Սոչին» 13 միավորով զբաղեցնում է վերջին` 16-րդ տեղը, վեցերորդ հորզիոնականում գտնվող «Սպարտակից» հետ է ընդամենը 9 միավորով:

Հիշեցնենք, որ Սոչիի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, իսկ կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի պայմանագրի ժամկետն այդ ակումբի հետ ուժի մեջ է մտնելու 2020 թվականի հունվարից:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000