Որոնել
Արխիվ
11.11.2019  18:39

11-մետրանոց հարվածաշարի պատճառով Հայաստանի Մ-15 հավաքականը մրցաշարում գրավեց 2-րդ տեղը

Նոյեմբերի 11-ին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը: Վերջին տուրի առաջին խաղում հանդիպեցին Հայաստանի և Ջիբրալթարի Մ-15 հավաքականները: Խաղն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով 4:0 հաշվով:

Մրցաշարը եզրափակեցին Հունգարիայի և Բելառուսի ընտրանիները: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հետխաղային 11-մետրանոց հարվածաշարը ավելի հստակ իրացրեցին հունգարացիները, որոնք էլ 7 միավորով դարձան մրցաշարի հաղթող, հայտնում է ՀՖՖ-ի կայքը:

Հայաստանի Մ-15 հավաքականը վստակեց նույն 7 միավորը և զբաղեցրեց երկրորդ տեղը, քանի որ միմյանց միջև խաղում զիջել էր հունգարացիներին հետխաղային 11-մետրանոցներով (հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով): Երկրորդ տուրում Հայաստանի ընտրանին հաղթել էր Բելառուսին 2:1 հաշվով:

 

Մրցաշարային աղյուսակ

1. Հունգարիա – 7 միավոր

2. Հայաստան - 7

3. Բելառուս - 4

4. Ջիբրալթար - 0

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000