Որոնել
Արխիվ
07.11.2019  13:47

«Բորուսսիա» – «Ռոմա». Մխիթարյանը չի մասնակցելու խաղին

Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելու է Մյունխենգլադբախի «Բորուսսիային»:

Իտալական ակումբի պաշտոնական կայքը ներկայացրել է թիմի հայտացուցակը, որում բացակայում է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը:

Հայաստանի հավաքականի ավագն ազդրի վնասվածք էր ստացել սեպտեմբերի 22-ին և սպասվում էր, որ շարք կվերադառնա 3-4 շաբաթից, բայց նրա ապաքինումը ձգձգվել է և կազմում է արդեն 1,5 ամիս:

Գերմանական թիմի դեմ խաղը կդառնա 10-րդը, որը Հենրիխը բաց է թողել գայլերի կազմում: Նա չի մասնակցել նաև Հայաստանի հավաքականի վերջին երկու հանդիպումներին:

Հիշեցնենք, որ «Ռոման» 5 միավորով գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000