Որոնել
Արխիվ
07.11.2019  02:14

«Ռեալը» ջախջախեց թուրքական թիմին, ՊՍԺ-ի նոր ռմբարկուն հաղթական գոլ խփեց (VIDEO)

Չեմպիոնների լիգայի A խմբի 4-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 6:0 հաշվով ջախջախեց «Գալաթասարային»:

Մադրիդցիները գործանականում հաղթողի հարցը լուծեցին մեկնարկային 15 րոպեների ըթնացքում, երբ երեք գոլ խփեցին: Երկու անգամ աչքի ընկավ Ռոդրիգո Գոեսը, մեկ անգամ էլ Սերխիո Ռամոսը, ով հստակորեն իրացրեց 11-մետրանոց հարվածը: Մինչև ընդմիջում, Ռոդրիգոյի փոխանցումից հետո աչքի ընկավ նաև Կարիմ Բենզեման:

Երկրորդ կեսում Բենզեման գոլ խփեց նաև Դանիել Կարվախալի փոխանցումից հետո, այնուհետև ֆրանսիացին պատասխան գոլային փոխանցումը կատարեց Ռոդրիգոյին և բրազիլացին հետ-տրիկի հեղինակ դարձավ:

Զուգահեռաբար ընթացող ՊՍԺ – «Բրյուգե» խաղում մեկ գոլ գրանցվեց: 22-րդ րոպեին աչքի ընկավ թիմի նոր ռմբարկու Մաուրո Իկարդին: Արգենտինացին աչքի է ընկել վերջին 7 խաղերից 6-ում: Այդ ընթացքում նա 8 գոլ է խփել, որոնցից 4-ը` Չեմպիոնների լիգայում:

Այսպիսով, ՊՍԺ-ն վաստակած 12 միավորով ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիրը: «Ռեալն» ունի 7 միավոր և երկրորդ տեղում է: «Բրյուգեն» վաստակել է 2 միավոր, իսկ «Գալաթասարայը»` 1:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000