Որոնել
Արխիվ
06.11.2019  02:16

ՕՐՎԱ ՀՄԱՅՔԸ. «Չելսին» և «Այաքսը» Լոնդոնում շոու էին կազմակերպել, «Վալենսիան» ուժեղ էր «Լիլից» (VIDEO)

Չեմպիոնների լիգայի H  խմբի 4-րդ տուրում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիդջ» ստադիոնում ընդունեց «Այաքսին»։ Խաղն ավարտվեց մարտական 4-4 հաշվով։

2-րդ րոպեին Տեմի Աբրահամը գրավեց սեփական դարպասը՝ առաջ մղելով հյուրերին, բայց 5-րդ րոպեին Ժորժինյոն հավասարեցրեց հաշիվը՝ հաջող իրացնելով 11 մետրանոցը։ 20-րդ րոպեին Կվինսի Պրոմեսը կրկին առաջ մղեց ամստերդամցիներին, իսկ 35-րդ րոպեին Հակիմ Զիեշը տուգանայինից ֆանտաստիկ հարված կատարեց, գնդակն անդրադարձավ դարպասապահ Կեպայի գլխից ու գոլ գրանվեց։ «Ակաքսը» դրանով չբավարարվեց և 55-րդ րոպեին Դոնի վան դե Բեկը կարողացավ խփել իր թիմի 4-րդ գոլը՝ հաշիվը խոշոր դարձնելով։ 63-րդ րոպեին Սեզար Ասպիլիկուետան կարողացավ մեկ գոլ հետ բերել, իսկ 68 և 69-րդ րոպեներին մեկական դեղին քարտ ստացան Դեյլի Բլինդն ու Ջոյել Վելտմանը, որը նրանց համար երկրորդն էր և հյուրերը մնացին 9 հոգով, իսկ Ժորժինյոն կրկին գոլ խփեց 11 մետրանոցից և դուբլ ձևակերպեց։ 74-րդ րոպեին էլ Ռիս Ջեյմսը միավոր փրկեց լոնդոնցիների համար։

«Վալենսիա» - «Լիլ»՝ 4-1․ գոլերը՝ Օսիմեն՝ 25,- Պարեխո՝ 66 (11մ), Սումարո՝ 82․ (ինքնագոլ), Կոնդոգբիա՝ 84, Տորես՝ 90

Այսպիսով, «Այաքսը», «Չելսին» և «Վալենսիան» խմբում ունեն 7-ական միավոր, իսկ «Լիլը»՝ 1։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000