Որոնել
Արխիվ
06.11.2019  01:59

ԳԵՐՖԱՆՏԱՍՏԻԿ քամբեք՝ Դորտմունդում. «Բորուսիայի» կամային հաղթանակն «Ինտերի» նկատմամբ (VIDEO)

Չեմպիոնների լիգայի F խմբի 4-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկում» ընդունեց «Ինտերին» ու հաղթեց 3-2 հաշվով։

5-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը բացեց հաշիվը, իսկ 40-րդ րոպեին Մատիաս Վեսինոն կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ Թվում էր, թե Կոնտեի թիմն ապահովել է արդյունքը, բայց 51-րդ րոպեին Աշրաֆ Հակիմին կչճատեց հաշվի տարբերությունը, 64-րդ րոպեին Յուլիան Բրանդտը հավասարեցրեց այն, իսկ հաղթական գոլը 77-րդ րոպեին հեղինկեց Հակիմին՝ իր հաշվին դուբլ ձևակերպելով։

Այսպիսով, խմբի առաջատարն 8 միավորով «Բարսելոնան» է, «Բորուսիան» ունի 7, «Ինտերը»՝ 4, իսկ «Սլավիան»՝ 2 միավոր։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000