Որոնել
Արխիվ
05.11.2019  15:49

Սելյուկ. «Այնպես կանենք, որ Էրիկ Վարդանյանը դառնա հայկական ֆուտբոլի նոր առաջատարը»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի գործակալ Դմիտրի Սելյուկն ArmFootball.com-ի հետ զրույցում է ասաց, որ «Փյունիկից» «Սոչի» տեղափոխվող ֆուտբոլիստի հետ մեծ հույսեր է կապում:

«Տարբեր ժամանակներում ներկայացրել եմ Հներիխ Մխիթարյանի և Արաս Օզբիլիսի շահերը: Բայց այնպես է ստացվել, որ հետո ստիպված ենք եղել բաժանվել:

Հուսով եմ` Էրիկին կհասցնեմ նրա կարիերայի գագաթնակետին: Ուրոշ բաներ կուղղենք և այնպես կանենք, որ Էրիկը դառնա հայկական ֆուտբոլի առաջատարը, ինչպես հիմա Հենրիխ Մխիթարյանն է: Հենրիխը շուտով 31 տարեկան կդառնա, իսկ Վարդանյանը 21 տարեկան է: Հուսով եմ առաջիկա տարիներին Էրիկն իր հետևից կտանի հայ երիտասարդ ֆուտբոլիստներին»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000