Որոնել
Արխիվ
05.11.2019  15:23

Սելյուկ. «Հայաստանի հավաքականի նկատմամբ անհարգալից կլինի, եթե թիմը գլխավորի Ալեքսանդր Գրիգորյանը»

Էրիկ Վարդանյանի տրանսֆերը «Փյունիկից» «Սոչի» կազմակերպած Դմիտրի Սելյուկն ArmFootball.com-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Ալեքսանդր Գրիգորյանի` Հայաստանի հավաքականը գլխավորելու հնարավորության մասին:

«Տեղյակ չեմ արդյոք Գրիգորյանի թեկնածությունը Ջևան Չելոյանցն է պնդում, թե ոչ, բայց կարող եմ ասել, որ այդ մարզիչը չի համապատասխանում Հայաստանի հավաքականին: Գրիգորյանին լավ եմ ճանաչում, նրա հետ շփվել եմ: Նրա ոճի մեջ է գալ որևէ մեկի մոտ, «ինչ-որ տեղ մտնել» և սկսել գովել ինքն իրեն… լավ լեզու ունի: Բոլորին ասում է այն, ինչ այդ մարդիկ ուզում են լսել, բայց երբ ժամանակ է անցնում, մարդիկ տեսնում են նրա սուտը: Ցույց տվեք, թե նա որտեղ է հաջողության հասել:

Այո, միայն կանանց ֆուտբոլում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ կանանց ֆուտբոլից մարդու նշանակելն անհարգալից վերաբերմունք կլինի ազգային ընտրանու  խաղացողների նկատմամբ: Հարկավոր չէ նման բան անել, որպեսզի նրանց վրա չծիծաղեն, ասեն աղջիկներ են: Դա հոգեբանության հարց է:

Հասկանում եմ, որ հիմա ՀՖՖ-ն ցայտնոտում է առաջիկա երկու խաղերի պատճառով: Բայց այդ երկու խաղերում ի՞նչ կարող է հավաքականին տալ Գրիգորյանը: Ասեմ ինչ: Նա թիմի հետ կմեկնի Իտալիա, կլուսանկարվի իմ լավ ընկեր Ռոբերտո Մանչինիի ու այդ հավաքականի ֆուտբոլիստների հետ, իսկ հետո ամենուր պատմելու է, որ նրանց հետ է խաղացել: Բայց չի հիշատակի, թե ինչպես նրան վռնդեցին «ԲՄԱ Խաբարովսկից», «Տամբովից» ու այլ ակումբներից:

Գրիգորյանը հարցազրույց էր տվել, որում ասել էր, որ շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը: Եթե նա այդքան լավ ծանոթ է` ինչո՞ւ եմ ես Էրիկ Վարդանյանին տեղափոխում «Սոչի», իսկ նա ՌՊԼ-ի թիմի` «Տամբովի» գլխավոր մարզիչը լինելով` Հայաստանի որևէ ֆուտբոլիստ չհրավիրեց: Նա ֆուտբոլիստներ հրավիրեց Դաղստանից և Օսիայից: Այս օրինակներով ցույց եմ տալիս, թե նա որքան կեղծ մարդ է: Նա միայն հեքիաթներ է պատմում: Ես նրան կանվանեի կանանց ֆուտբոլի Հանս Քրիստիան Անդերսեն:

Իսկ ամենավատ կողմը Գրիգորյանի այն է, որ նա թիմում բոլորին բաժանում է յուրայինների և օտարների, լոյալների և ոչ լոյալների:

Դիմում եմ ուղիղ ՀՖՖ-ի նախագահին: Գրիգորյանին հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելուց ոչ մի լավ բան դուրս չի գա: Մեծ սխալ կլինի: Եթե ուզում է հրավիրի այդ մարդուն, թող նրան կանանց հավաքականը վստահի, նա միայն կանանց ֆուտբոլում է հաջողակ: Իսկ եթե տղամարդկանց հավաքականը կանանց ֆուտբոլի մարզչին վստահվի, Հայաստանը կամաչի հարևան երկրների ֆոնին»,- ասաց Սելյուկը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000