Որոնել
Արխիվ
05.11.2019  12:30

Սողոմոնյանն ասել է` Տարխանովն ինչի համար է պատասխանատու լինելու

«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հայտարարել է, թե գլխավոր մարզչից փոխնախագահ պաշտոնի անցած Ալեքսանդր Տարխանովն երևանյան ակումբում ինչի համար է պատասխանատու լինելու:

«Տարխանովը զբաղվելու է սպորտային հարցերով, այլ ոչ թե ադմինիստրատիվ: Նրա լիազորություններում են լինելու այն գործոնները, որոնցում մասնագետ է. մեր ակադեմիան, առաջին ու երկրորդ թիմերը: Նա ինձ ամեն ինչում շատ օգնում է: Մտադիր ենք ընկերություն անել և երկար ժամանակ շարունակել համագործակցությունը»,- championat.com-ի հետ զրույցում ասել է Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ ռուս մասնագետը «Փյունիկի» գլխավոր մարզիչ էր նշանակվել գարնանը և թիմի հետ դարձել է Հայաստանի փոխչեմպիոն: Ընթացիկ առաջնությունն անհաջող սկսելու պատճառով նրան փոխարինել է Սուրեն Չախալյանը, ով Տարխանովի օգնականն էր:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000