Որոնել
Արխիվ
04.11.2019  18:48

Շվայնշտայգեր. «Մոուրինյուն ինձ հաճախ էր հարցնում «Բավարիայի» մասին»

«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգրը խոսել է պորտուգալացի հայտնի մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին։

Ըստ մի շարք հեղինակավոր սպորտային լրատվամիջոցների, Ժոզեն «Բավարիան» գլխավորելու գլխավոր թեկնածուն է։

«Ես կարող եմ պատկերացնել Մոուրինյուին Գերմանիայում։ Նա ինձ հաճախ էր հարցնում գերմանական ֆուտբոլի ու «Բավարիայի» մասին։ Նա գիտի Բունդեսլիգայում հանդես եկող անխտիր բոլոր ֆուտբոլիստներին։ Բացի այդ, որոշ չափով գերմաներեն գիտի»,- Շվայնշտայգերի խոսքերն է մեջբերում Sport1.de-ն։

Հիշեցնենք, որ «Բավարիայից» երեկ հեռացավ գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000