Որոնել
Արխիվ
04.11.2019  11:25

Հայտնի է Ֆորմուլա 1-ի 2019 թվականի չեմպիոնը (VIDEO)

ԱՄՆ-ի գրան-պրիի հետո հայտնի դարձավ 2019 թվականի Ֆորմուլա 1-ի չեմպիոնը: Լյուիս Հեմիլթոնը վերջնագծին երկրորդն է հասել, սակայն վաստակած 18 միավորը բավարար է եղել չեմպիոնությունն ապահովելու համար:

Բրիտանացին ընդհանուր հավաքել է 381 միավոր ու անհասանելի դարձել մոտակա հետապնդող Վալտերի Բոտասի համար: «Մերսեդեսում» նրա թիմակիցը դարձել է ԱՄՆ-ի գրան-պրիի հաղթող և ընդհանուր հաշվարկում հավաքել 314 միավոր:

Այսպիսով, Հեմիլթոնը 6-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: Միխայել Շումախերի լեգենդար ռեկորդը կրկնելու համար նրան հարկավոր է ևս մեկ տիտղոս նվաճել: Այժմ նա Ֆորմուլա 1-ի պատմության երկրորդ ամենատիտղոսակիր արշավորդն է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000