Որոնել
Արխիվ
03.11.2019  23:13

Ըմբշամարտ. Արմեն Մելիքյանը՝ Մ-23 տարեկանների աշխարհի չեմպիոն (VIDEO)

Բուդապեշտում ավարտվեց ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որտեղ փայլուն ելույթ ունեցավ հունահռոմեական ոճի ըմբիշ, 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը

Մեր մարզիկը երեկ երեք հաղթանակ տարավ՝ բուլղարացի Մարտին Վելևի (8-0), իրանցի Մեդհի Մոսեն Նեժադի (4-0) և հունգարացի Կրիշտիան Կեժշկեմետիի (5-0) նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ: Այսօր կայացած դիտարժան գոտեմարտում Մելիքյանը 11-7 հաշվով հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովին ու հռչակվեց աշխարհի չեմպիոն: Նշենք, որ ղրղզ մարզիկը նախօրեին պայքարից դուրս էր թողել այս քաշային կարգի ֆավորիտներից երեքին՝ ադրբեջանցի Ասգյար Ալիզադային, Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Պետրոսյանին և Ուկրաինայի ներկայացուցիչ Ժորա Աբովյանին: Ի դեպ, Պետրոսյանն ու Աբովյանն այսօր գոտեմարտեցին բրոնզե մեդալի համար, ավելի ուժեղ գտնվեց Ռուսաստանի ներկայացուցիչը:

Նշենք նաև, որ նախօրիեն բրոնզե մեդալակիր էր դարձել 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը:

Արմեն Մելիքյանի եզրափակիչ գոտեմարտը


Արմեն Մելիքյանի նախնական գոտեմարտերը


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000