«Զենիթի» պահեստայինների նստարանի պատահական նկարահանումը հիթ է դարձել
(VIDEO)
Ռուսաստանի գավաթի 1/8 զրափակչում «Զենիթի» գրեթե երկրորդ կազմով 4:0 հաշվով հաղթել է «Տոմին», սակայն այդ խաղից այլ դրվագ է հիշվել:
Մի պահ տեսախցիկն ուղղվել է պահեստայինների նստարանի կողմը, որտեղ Բրանիսլավ Իվանովիչը ժեստերի միջոցով տակտիկա է բացատրել Յուրի Ժիրկովին ու Մագոմեդ Օզդոևին:
Այդ պահին սերբին հուշել են, որ նա հիմա ուղիղ եթերում է: Նա զարմացել է և փորձել ստուգել, արդյո՞ք մարզադաշտի մեծ էկրանով ցուցադրությունն ուղիղ եթերում է:
Այդ կարճ դրվագը «Զենիթը» հրապարկել է իր թվիթերյան էջում և այն 2,5 միլիոն դիտում է ունեցել: Այնուհետև տեսանյութը հրապարակվել է այլ ռեսուրսներում, ինչը ևս մեկ միլիոն դիտում է բերել:
Когда понял, что объясняешь тактику на глазах у всего стадиона