Որոնել
Արխիվ
01.11.2019  21:20

Շախմատ. Հայաստանը հաղթեց Ադրբեջանին (կատարված քայլեր)

Վրաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5 – 1.5 հաշվով հաղթեց Ադրբեջանի ընտրանուն:

Որոշիչ դարձավ չորրորդ խաղատախտակի վրա Արման Փաշիկյանի գեղեցիկ հաղթանակը Էլտաջ Սաֆարլիի նկատմամբ: Հայ շախմատիստը հաղթանակ է տոնել 50-րդ քայլում, երբ անխուսափելիորեն զինվորը թագուհի էր դարձրնելու:

Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը սևերով արագորեն ոչ-ոքի է գրանցել Շախրիյար Մամեդյարովի հետ: Ամենաթեժ պայքարն ընթացել է երկրորդ ու երրորդ խաղատաղխտակների վրա: Գաբրիել Սարգսյանը մոտ է եղել Արկադի Նայդիշին զիջելուն, սակայն ոչ-ոքի է կորզել, իսկ Հրանտ Մելքումյանը մեծ հնարավորություն է ունեցել Գադիր Գուսեինովին հաղթելուն, սակայն չի իրացրել առավելությունը և ոչ-ոքիի է համաձայնվել:

Հայաստանը վաստակել է 11 միավոր ու բարձրացել չորրորդ տեղ: Առաջատար Ուկրաինան ունի 13 միավոր: Ադրբեջանը 9 միավորով 13-րդն է:

9-րդ տուրում Հայաստանը կմրցի Հունաստանի հետ: 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000