Որոնել
Արխիվ
01.11.2019  16:58

«Գանձասար» – «Շիրակ» դիմակայությունում որոշվեց գավաթի քառորդ եզրափակչի մասնակիցը (VIDEO)

Ավանի ակադեմիայում կայացավ Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի «Գանձասար-Կապան» – «Շիրակ» հանդիպումը: «Արջերն» առավելության հասան 2:1 հաշվով:

10-րդ րոպեին գյումրեցիներին առաջ մղեց Սոլոմոն Ուդոն, ով հարմար փոխանցում ստացավ Արամ Մուրադյանից: Քիչ անց, հաշիվը հավասարվեց անկյունայինի խաղարկման ժամանակ Անան Մենսայի հարվածից հետո:

Ընդմիջումից առաջ Արման Հովհաննիսյանը լավ անցում ձեռնարկեց, որը եզրափակեց Գեղամ Հարությունյանը:

Այսպիսով, Արմեն Պետրոսյանի գլխավորած թիմը մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Տորպեդո» - «Ալաշկերտ» զույգի հաղթողի հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000