Որոնել
Արխիվ
01.11.2019  13:54

Էրիկ Վարդանյանը որակազրկվեց 6 ամսով

ՀՀՖ կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի վերաբերյալ, ով «Արարատի» դեմ խաղում (2:4) հրել էր մրցավարին և անպարկեշտ ժեստ ցույց տվել մրցակից թիմի երկրպագուներին:

21-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է 6 ամսով` մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը: «Փյունիկը» տուգանվել է 600 000 դրամով:

ՀՖՖ կարգապահական կոմիտեն հետևյալ կերխ է հիմնավորել որոշումը.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018/19 մրցաշրջանում ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը որակազրկվել էր 5 խաղով, որից 3-ը մարվել էր 2018/19 մրցաշրջանում, իսկ մնացած 2 խաղ որակազրկումը տեղափոխվել էր հաջորդ՝ 2019/20 մրցաշրջան, որը, սակայն, կասեցվել էր և ֆուտբոլիստը մինչև վերջ չէր կրել համապատասխան որակազրկումը: ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի՝

• 31-րդ հոդվածի 24-րդ կետի համաձայն. (Խաղի ժամանակահատվածում ֆուտբոլիստների և պաշտոնատար անձանց անպարկեշտ, անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի դեպքում, առաջացնում է նկատողություն, որակազրկում մինչև 5 խաղ, և առաջացնում է տուգանքի նշանակում ակումբի նկատմամբ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև հինգհարյուրապատիկի ՀՀ դրամի չափով),

• 31-րդ հոդվածի 26-րդ կետի համաձայն. (Խաղը սպասարկող անձնակազմի կամ դրա որևէ անդամի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու (ինչպես նաև հայհոյելու), հարվածելու, հարվածելու փորձ կատարելու դեպքում, պաշտոնատար անձինք զրկվում են իրենց ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից մինչև 1 տարի ժամկետով իսկ ֆուտբոլիստ/ները որակազրկվում են մինչև 1 տարի ժամկետով և առաջացնում է տուգանքի նշանակում ակումբի նկատմամբ նվազագույն աշխատավարձի մինչև հինգհարյուրապատիկ ՀՀ դրամի չափով),

• 32-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն. (Խաղընկերոջ, մրցակցի, պաշտոնական անձանց և հանդիսատեսների հասցեին կամ անհասցե վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ թույլ տալը, առաջացնում է թիմի պաշտոնյայի կամ ֆուտբոլիստի որակազրկում մինչև 10 խաղով, և առաջացնում է տուգանքի նշանակում ակումբի նկատմամբ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկի ՀՀ դրամի չափով):

ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի վերոնշյալ հոդվածների համաձայն, ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանին որակազրկել 6 ամսով մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը, Փյունիկ Ֆուտբոլային Ակումբ Հասարակական Կազմակերպություն ակումբին տուգանել 600000 ՀՀ դրամ

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000