Հայ մարզիկներն այլևս լեգիոներ չեն համարվի Ռուսաստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների մարզիկները հոկեյ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտբոլ, ջրագնդակ մարզաձևերում այլևս լեգիոներ չեն համարվի Ռուսաստանում, հաղորդում է Р-Спорт-ը։
ՀԱՊԿ անդամ երկրների ցուցակում բացի Հայաստանից ընդգրկված են նաև Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Ղրղզստանը։
Նշվում է, որ այդ թեմայով հանրային քննարկում կկայանա, որը կավարտվի նոյեմբերի 14-ին։